Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կյանքից հեռացել է Լևոն Անանյանը

Կյանքից հեռացել է Լևոն Անանյանը
02.09.2013 | 23:51

Կյանքից հեռացել է Հայաստանի գրողների միության նախագահ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանը: Ըստ տեղեկությունների՝ մահվան պատճառը քաղցկեղն է:

Այս տարի հուլիսի 27-ին գրողների տան մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԳՄ 16-րդ համագումարը:

Բաց քվեարկությամբ և միաձայն ՀԳՄ նախագահ վերընտրվեց Լևոն Անանյանը: Գրողների միությունը նա ղեկավարում էր 2001-ից:

Լևոն Անանյանը ծնվել է 1946-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։1968 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք պարբերականներում:1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1992-ին հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին է ներկայացրել համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։ 2008-ի մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ պատվավոր կոչումը։ irates.am-ն ու «Իրատես de facto» թերթը խորապես ցավում են Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ և վշակցում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին:

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ